23 օգոստոսի 2011 - 18:04 AMT
Արմեն Ջիգարխանյանն ու Վիկ Դարչինյանը կմասնակցեն Խորովածի փառատոնին

Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում կայանալիք Խորովածի համահայկական երրորդ փառատոնին նախատեսվում է անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանի և աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մասնակցությունը: Փառատոնը կազմակերպում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը` էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, տեղեկացնում են նախարարության մամլո ծառայությունից:

Փառատոնը կրելու է «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագիրը: Փառատոնի շրջանակում նախատեսվում է Արմեն Ջիգարխանյանի բրոնզաձույլ արձանի բացումը` խորոված անելիս: