ԱրմենՏելը կրկնապատկել է ինտերնետ ծառայությամբ հասանելի բնակավայրերի քանակը

ԱրմենՏելը կրկնապատկել է ինտերնետ ծառայությամբ հասանելի  բնակավայրերի քանակը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության հանրային կապերի բաժինը հայտնում է Hi-Line ծառայության աշխարհագրության ընդլայնման մասին: Բամբակաշատում, Մալիշկայում, Մրգաշատում, Նալբանդյանում, Փանիկում, Սառնաղբյուրում, Ճամբարակում (Գեղարքունիքի մարզ), ինչպես նաև Արմավիր և Տավուշ գյուղերում ծառայության մատուցման մեկնարկմամբ, այն բնակավայրերի թիվը, որտեղ կարելի է միանալ Hi-Line-ին, հասել է 57-ի:

«ԱրմենՏել» ընկերությունն անցած տարվա ընթացքում կրկնապատկել է այն բնակավայրերի թիվը, որտեղ հասանելի է Hi-Line ծառայությունը:

«Երկրի լարային ենթակառուցվածքներում ներդրումները և արդիականացման գործընթացը պայմանավորված է «ԱրմենՏել» -ի ձգտումով՝ ապահովելու շրջանների բնակիչներին ոչ միայն հուսալի ֆիքսված հեռախոսակապով, այլ նաև որակյալ ինտերնետով: Հենց այս նպատակով «ԱրմենՏելը» զարգացնում է լարային ցանցը՝ հասցնելով այն նոր քաղաքներ և բնակավայրեր, առաջարկելով անվճար միացում ծառայությանը, շահավետ սակագներ և ակցիաներ», - նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 2011թ-ի հունիս ամսվա վերջում «ԱրմենՏել»-ը հայտարարեց Hi-Line ծառայությանը միացած 100 00-րդ բաժանորդի մասին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---