Արտակ Զաքարյանը իմաստ չի տեսնում ՀՀ կողմից Արձանագրությունների ներքո ստորագրությունը հետ կանչելու մեջ

Արտակ Զաքարյանը իմաստ չի տեսնում ՀՀ կողմից Արձանագրությունների ներքո ստորագրությունը հետ կանչելու մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Զաքարյանը չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջնական ձախողմանը: «Ո՞րն է իմաստն Արձանագրություններից մեր ստորագրությունը հետ վերցնելու մեջ»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում` մեկնաբանելով Թուրքիայի նոր խորհրդարանի օրակարգից Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցի բացառումը: Նրա խոսքով, այժմ հարցն այն է, թե արդյոք Հայ-թուրքական արձանագրությունները երբևէ նորից առողջանլու հնարավորություն ունեն, թե ոչ: «Այդ հնարավորությունը, ես կարծում եմ, փակ չէ»,- ընդգծել է նա: Զաքարյանն ավելացրել է, որ սա պարբերաբար տեղի ունեցող քաղաքական զարգացումներ են և չես կարող ասել, թե քո շահերը որ պահին ինչպես կարող են համընկնել և հակադրվել»,- նշել է նա` ավելացնելով, որ ժամանակին Հայաստանի և Թուրքիայի շահերը համընկնել էին, գործընթացը սկսվեց, ապա շահերը հակադրվեցին, և գործընթացն ավարտվեց: «Դա նորմալ քաղաքական գործընթաց է»,- հայտնել է Զաքարյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին հայտնել է, որ ուրախ է թուրքական խորհրդարանի որոշման կապակցությամբ: Նրա խոսքով, Թուրքիան սկզբում փորձում էր իր սահմանի բացումը փոխանակել Հայաստանի կողմից Թուրքիայի հետ ապագա հարաբերություններում իր ազգային իրավունքներից և «հաղթաթղթերից» հրաժարվելու հետ, իսկ այժմ փորձում է վաճառել Հայ-թուրքական արձանագրությունների երկրորդ ընդգրկումը նոր խորհրդարանի օրակարգում:

Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները:

Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում:

4  24.08.11 - Ստեփան Սաֆարյանի (Ժառանգություն) եւ Արտակ Զաքարյանի (ՀՀԿ) մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---