Եգիպտոսի դեսպանը Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը

Եգիպտոսի դեսպանը Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ուահիդ Գալալին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահը Հայաստանի իշխանությունների և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ուահիդ Գալալին` պաշտոնավարման չորս տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ներդրման համար:

«Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները գալիս են դարերի խորքից, և մենք, իրավամբ, հպարտանում ու բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները Եգիպտոսի ժողովրդի հետ: Վստահ ենք, որ Հայաստանում Եգիպտոսի հաջորդ դեսպանը ևս իր ներդրումը կունենա երկկողմ կապերի ամրապնդման ու զարգացման գործում, և մեր հարաբերությունները կլինեն հարատև»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` կարևորելով արաբական աշխարհի և հատկապես այդ աշխարհում բարձր հեղինակություն ունեցող Եգիպտոսի հետ միջպետական հարաբերությունների և համագործակցության խորացումը:

Տեղեկանալով, որ դեսպան Ուահիդ Գալալը Հայաստանում իր առաքելությունն ավարտելուց հետո, գործունեությունը շարունակելու է հայրենիքում` որպես մշակութային հարցերով Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ, նախագահը նրան մաղթել է հաջողություններ:

Դեսպան Ուահիդ Գալալը նշել է, որ Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը և նոր պաշտոնում ևս ջանք չի խնայի հայ-եգիպտական բարեկամական կապերի առավել սերտացման ու համագործակցության ընդլայնման համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---