Լևոն Զուրաբյանի կարծիքով ՀԱԿ-ն արմատական ընդդիմություն չէ

Լևոն Զուրաբյանի կարծիքով ՀԱԿ-ն արմատական ընդդիմություն չէ

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն արմատական ընդդիմություն չէ, այլ Հայաստանում արմատական փոփոխությունների կողմնակից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, նշելով, որ դա իր կարծիքն է: Նրա խոսքով, աշխարհում ընդունված է արմատական ընդդիմություն համարել այն, որը զենքը ձեռքին պայքարում է իշխանությունների հետ: Միաժամանակ Զուրաբյանը հիշեցրել է ՀԱԿ առաջնորդ Լոևն Տեր-Պետրոսյանի խոսքերը երիտասարդ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ այն մասին, որ «ՀԱԿ-ն արմատական ընդդիմություն է, քանի որ չի ճանաչում ներկա իշխանությունների օրինականությունը և պայքարելու է այնքան ժամանակ, մինչև երկրում չի հաստատվի օրինական իշխանություն»:

Իշխող կոալիցիայի և ՀԱԿ միջև քաղաքական երկխոսության շրջանակներում հուլիսի 18-ից սկսվել են նրանց աշխատանքային խմբերի հանդիպումները: Գործընթացում որոշակի բարդություններ են ծագել օգոստոսի 9-ին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունից հետո:

Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---