Լյուդմիլա Սարգսյանը գտնում է, որ իշխանությունները հատուկ են ձախողել ՀԱԿ-ի հետ երկխոսությունը

Լյուդմիլա Սարգսյանը գտնում է, որ իշխանությունները հատուկ են ձախողել ՀԱԿ-ի հետ երկխոսությունը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և իշխանությունների քաղաքական երկխոսությունը չկայացավ վստահության բացակայության պատճառով: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀԱԿ-ի մեջ մտնող Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, քաղաքական երկխոսության դադարեցման պատճառ է դարձել օգոստոսի 9-ին բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ կապված միջադեպը: «Մենք առաջարկեցինք Առաքելյանի երաշխավորը դառնալ և խնդրեցինք օրենքի շրջանակում փոխել խափանման միջոցը, սակայն նրանք մեզ ընդառաջ չգնացին, ինչը խոսում է նրանց կողմից վստահության բացակայության մասին: Իսկ եթե իշխանությունը մեզ չի վստահում, ապա ինչպե՞ս կարող ենք մենք վստահել նրանց»,- ասել է նա` ավելացնելով, որ փոխվստահության բացակայությունը պատճառ է ծառայել, որպեսզի երկխոսությունը չհաջողվի:

Ընդ որում, Լյուդմիլա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ իշխանությունները հատուկ չեն գնացել զիջումների այդ հարցում, որպեսզի ձախողեն երկխոսությունը: «Եթե իշխանությունները լրջորեն վերաբերվեին երկխոսությանը, նրանք կզիջեին մեզ, սակայն, ինչպես երևում է, նրանց դա պետք չէ»,- ասել է նա: Կուսակցության ատենապետի խոսքով, երկխոսության ձախողմամբ երկրի ղեկավարությունը լուրջ սխալ գործեց, քանի որ այդ երկխոսությունից շահում էին բոլոր կողմերը: Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ իշխանության և ՀԱԿ-ի երկխոսությունը երկար ժամանակով չի դադարեցվի: «Եթե այս իրադրությունը շարունակվի ևս մեկ կամ երկու շաբաթ, ապա հաջորդ հանրահավաքի ժամանակ արդեն ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին կհաղորդի Կոնգրեսի հետագա գործողությունների, ինչպես նաև այն մասին` արդյոք երկխոսությունը կշարունակվի, թե ոչ»,- ընդգծել է նա:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---