Արտավազդ Փելեշյանի 2 ֆիլմեր մասնակցելու են Վենետիկի 68-րդ կինոփառատոնին

Արտավազդ Փելեշյանի 2 ֆիլմեր մասնակցելու են Վենետիկի 68-րդ կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Արտավազդ Փելեշյանի երկու ֆիլմերը ցուցադրվելու են Վենետիկի 68-րդ կինոփառատոնի «Հորիզոններ» մրցութային ծրագրում: Ինչպես նշված է փառատոնի պաշտոնական կայքում, ներկայացված են հայ ռեժիսորի «Տարվա եղանակներ» (1975թ.) և «Կյանք» (1993թ.) ֆիլմերը:

Նույն «Հորիզոններ» ծրագրում ներկայացված է նաև Իտալիան ներկայացնող հայազգի ռեժիսոր Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչի-Լուչչիի համատեղ «Հղումներ մեր 1989-90թթ-ի ռուսաստանյան շրջագայությունից» (NOTES SUR NOS VOYAGES EN RUSSIE 1989 – ‘90) ֆիլմը:

Եվրոպական պառլամենտի հատուկ մրցանակին առաջադրված է ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Կիլիմանջարոյի ձյուները» (LES NEIGES DU KILIMANDJARO) ֆիլմը:

Երվանդ Ջանիկյանի ֆիլմը ցուցադրվելու է սեպտեմբերի 1-ին և 2-ին, Ռոբեր Կետիկյանի ֆիլմը սեպտեմբերի 6-ին իսկ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը` մարտի 6-ին և 10-ին:

«Հորիզոններ» ծրագրին մասնակցում են խաղարկային և վավերագրական ֆիլմերը, որոնք, ըստ ժյուրիի, կինեմատոգրաֆիայի զարգացման գործում նոր տենդենցներ են ներկայացնում:

Վենետիկի 68-րդ կինոփառատոնը մեկնարկում է այսօր` օգոստոսի 31-ին Լիդո կղզում: Այն բացվելու է Ջորջ Քլունիի «Մարտյան իդեր» ֆիլմով:

Փառատոնի բացման երկրորդ ֆիլմը ռուս ռեժիսոր Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն անտիպոդերը»-ն է:

Կինոփառատոնին, ընդհանուր թվով, ներկայացված են 65 ֆիլմեր, որոնցից 22-ը հիմնական փուլում են, 24-ը` «Հորիզոններ» և 19 արտամրցութային փուլում: հայտնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը: Հիմնական` մրցութային փուլում ներկայացված են Ռոման Պոլանսկու, Ուիլյամ Ֆրիդկինի, Դեվիդ Կրոնենբերգի, Ալեքսանդր Սոկուրովի, Կրիստինա Կոմինչինիի և այլ ռեժիսորների ֆիլմեր:

Արտամրցութային ծրագրում իրենց ռեժիսորական երկրորդ աշխատանքները կներկայացնեն փոփ թագուհի Մադոննան և դերասան Ալ Պաչինոն: Փառատոնի փակումը կայանալու է սեպտեմբերի 10-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---