1 սեպտեմբերի 2011 - 17:15 AMT
Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 19-20 Երևանում

Սեպտեմբերի 19-20-ը Երևանում տեղի կունենա Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը: Այդ մասին կառավարական ժամի ընթացքում հաղորդել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով, ֆորումին կմասնակցի մոտ 300 հոգի: Այս կապակցությամբ նախարարն առաջարկել է Հայաստանի Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ ֆորումի հյուրերին ազատել, «ինչպես դա ավանդաբար արվում է», մուտքի արտոնագրի ձևակերպման ծախսերից, ինչին կառավարությունը տվել է իր համաձայնությունը: