Ոստիկանները բերման են ենթարկել Օպերայի շենքում «ռումբ տեղադրած» երիտասարդին

Ոստիկանները բերման են ենթարկել Օպերայի շենքում «ռումբ տեղադրած» երիտասարդին

PanARMENIAN.Net - Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ԱԱԾ աշխատակիցների համատեղ միջոցառումների շնորհիվ՝ ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Գոռ Հարությունյանը:

Այսօր, ժամը 07.00-ին, «1-03» ծառայությունից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը զանգահարել է իրենց և հայտնել է, թե Օպերայի շենքի տակ ռումբ է դրված:

Դեպքի վայր մեկնած ՀՀ ոստիկանության, ՀՓԾ և ԱԱԾ աշխատակիցները պարզեցին, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---