Վրաստանում ուտելի փողկապների զանգվածային արտադրություն կգործարկվի

Վրաստանում ուտելի փողկապների զանգվածային արտադրություն կգործարկվի

PanARMENIAN.Net - Վրաստանում մոտ ժամանակներս ուտելի փողկապների զանգվածային արտադրություն կգործարկվի: Այդ մասին իր ԿԱ-ում հաղորդել է տնտեսագետ Անդրեյ Իլարիոնովը: Արտադրանքի նմուշների շնորհանդեսը տեղի է ունեցել Վրաստանի արևելյան հատվածի հանգստավայր Բազալետիում` inlibierty.ru ամառային դպրոցում: Իլարիոնովի խոսքով, ուտելի փողկապները հանձնվել են «Ազատ փոխանակման էթիկա` կապիտալիզմ և բարոյական արժեքներ» թեմայով ակնարկի մրցույթի հաղթողներին:

Արտադրանքը կրում է «Ուտելի, բարեփոխումային փողկապ» անվանումը և պատրաստված է տղեմալիի սալորից: Նվերների համառոտ բնութագրում պնդվում էր, որ «փողկապ ուտելը նպաստում է սեփական կյանքի բարեփոխմանն ու դրա որակի բարձրացմանը, ազատության և ժողովրդավարության ախորժակ է բացում, օգնում ավտորիտարիզմով, խորհրդային մտածելակերպով հիվանդներին»:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», Վրաստանում ուտելի փողկապների թողարկման նախաձեռնությունը պատկանում է լրագրող Օլեգ Պանֆիլովին: Նա պատմել է, որ արտադրանքը պատենտավորված է, ձևակերպված է շտրիխ-կոդ` սուպերմարկետներում դրա վաճառքի համար: Թե ով է զբաղվելու նման արտադրանքի զանգվածային թողարկմամբ, չի ճշտվում:

Փողկապները բազմաթիվ կատակների թեմա դարձան 2008 թվականի օգոստոսից հետո: Ռուս-վրացական պատերազմի ժամանակ հեռուստալրագրողները նկարահանել էին, թե ինչպես էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հեռախոսով խոսելիս նյարդայնանում և ծամում սեփական փողկապը:

Օլեգ Պանֆիլովն այդ դրվագին (և դրա լուսաբանմանը ԶԼՄ-ներում) գլուխ է նվիրել իր «Ռուսաստան և Վրաստան` տեղեկատվական պատերազմ» գրքում, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---