Վահրամ Աթանեսյան. Անկախ Արցախի գլխավոր նպատակը երկրի երիտասարդ սերնդին պաշտպանելն է

Վահրամ Աթանեսյան. Անկախ Արցախի գլխավոր նպատակը երկրի երիտասարդ սերնդին պաշտպանելն է

PanARMENIAN.Net - «Վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ամենագլխավոր ձեռքբերումը Արցախի Հանրապետության անկախության հռչակումն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Անկախ Արցախի ձեռքբերումների թվում Աթանեսյանը նշել է պետական, պաշտպանական, տնտեսական համակարգերի ձևավորումը:

Անդրադառնալով անկախ Արցախի բացթողումներին` Վահրամ Աթանեսյանն ասել է. «Ես դա լուրջ բացթողում չէի համարի, բայց կարծում եմ, որ մենք 1994 թվականին Ադրբեջանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրելիս բաց ենք թողել քաղաքական նախապայմանների առաջադրումը»,- ասել է նա:

Աթանեսյանի խոսքով, Արցախի ղեկավարության գլխավոր խնդիրն այսօր բարձր ինտելեկտով սերնդի դաստիարակությունն է: «Արցախի երիտասարդ սերունդը լավ է գիտակցում, թե իր առջև ինչ մարտահրավերներ են ծառացած, սակայն չեմ կարծում, որ մենք պետք է նրանց պատերազմի պատրաստենք, հակառակը` մենք պետք է պաշտպանենք նրանց դրանից, որպեսզի նրանք չանցնեն այն փորձությունների միջով, որոնցով անցել է ավագ սերունդը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---