Միջազգային մասնագետները Երևանում քննարկել են ֆինանսական համակարգում ռիսկերի գնահատման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 2-ը Երևանում տեղի է ունեցել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպած «Կոնսոլիդացված վերահսկողություն և ռիսկերի ինտեգրում» թեմայով տարածաշրջանային սեմինարը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, սեմինարին մասնակցում էին Ռուսաստանի, Լիտվայի, Չեխիայի, Լիբանանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի վերահսկողության ոլորտի շուրջ 30 մասնագետներ:

Սեմինարի ընթացքում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության և կարգավորման ավագ վերահսկող-ֆինանսական վերլուծաբան Ռոբերտ Ուոքերն իր խոսքում նշել է, որ համաշխարհային ֆինանսական շուկաներում վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունները հրամայական են դարձնում կազմակերպություններում ռիսկերի գնահատման և վերահսկման հնարավորինս ընդգրկուն մեխանիզմների ստեղծումը: Այս առումով կարևորվում է ֆինանսական ոլորտի տարբեր հատվածներում ռիսկերի առաջացման ու կանխարգելման գործիքների մշակումը և գործարկումը:

ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը նշել է, որ ֆինանսական կայունության տեսանկյունից կարևոր է ֆինանսական համակարգի ռիսկերի գնահատումը: «Այդ առումով նման սեմինարի անցկացումը Հայաստանում զգալի ներուժ է ստեղծում ապագա ֆինանսական ճգնաժամերին դիմակայելու համար»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---