Բուշերի ԱԷԿ-ը միացվել է Իրանի էլեկտրացանցին

Բուշերի ԱԷԿ-ը միացվել է Իրանի էլեկտրացանցին

PanARMENIAN.Net - Բուշերի ԱԷԿ-ը միացվել է Իրանի էլեկտրացանցին, հայտնում է Mehr գործակալությունը: Ներկայումս ցանցը ստանում է 60 ՄՎտ էլեկտրաէներգիա:

Բուշերի ԱԷԿ-ի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: Ամբողջ հզորությամբ աշխատելիս ԱԷԿ-ը կարտադրի 1000 ՄՎտ էլեկտրաէներգիա:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեիդոն Աբբասին օգոստոսի 29-ին հայտարարել էր, որ Իրանը կգործարկի Բուշերի ԱԷԿ-ը ողջ հզորությամբ աշնան ավարտին, հայտնում է IRNA գործակալությունը:

Բուշերի ԱԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1975թ., երբ Գերմանիան պայմանագիր ստորագրեց Իրանի հետ, սակայն դուրս եկավ նախագծից 1979 իսլամական հեղափոխությունից հետո:

Այնուհետև Իրանը համաձայնագիր կնքեց Ռուսաստանի հետ, որի համաձայն գործարանի կառուցումը պետք է ավարտվեր 1999թ., սակայն ավարտը բազմիցս հետաձվել է: Վերջապես ԱԷԿ-ը շահագործման հանձնվեց 30-ամյա ձգձգումից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---