Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը երկրորդ տեղերն են գրավել Բոտվիննիկի հուշամրցաշարում

Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը երկրորդ տեղերն են գրավել Բոտվիննիկի հուշամրցաշարում

PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտվեց աշխարհի վեցերորդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի «արագ շախմատի» հուշամրցաշարը, որին մասկացում էին հայ գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը:

Տղամարդկանց մրցաշարում Արոնյանը վաստակեց 3 միավոր և լրացուցիչ արդյունքով զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջնության հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), որը վաստակեց 4,5 միավոր: Երրորդ տեղում է Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ), որն ունի 3 միավոր:

Էլինա Դանիելյանը նույնպես գրավեց երկրորդ տեղը 3,5 միավորով: Կանանց շրջանում հաղթող ճանաչվեց Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա) 4 միավորով:

Զույգերով բլից-հանդիպումներում հայ շախմատիստները նույնպես երկրորդն էին 2 միավորով, հաղթեց Անանդ-Հումփոի Քոներու զույգը Հնդկաստանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---