Հակաիսրայելյան արշավի շրջանակներում Էրդողանը կայցելի Գազա

Հակաիսրայելյան արշավի շրջանակներում Էրդողանը կայցելի Գազա

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի կեսին մտադիր է այցելել Գազա, վերջ տալու համար Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավի շրջափակմանը, կիրակի օրը հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:

Անցած շաբաթ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հրապարակեց Իսրայելի դեմ պատժամիջոցների ցանկը, որը հրաժարվեց կատարել Անկարայի պահանջները, կապված անցյալ տարվա մայիսի 31-ին «Խաղաղության տորմիղի» վրա հարձակման հետ:

Արդյունքում զոհվեցին Թուրքիայի ութ քաղաքացիներ և ԱՄՆ քաղաքացի մեկ թուրք:

Թուրքիայի իշխանությունները պահանջում են, որ Իսրայելը պաշտոնապես ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի զոհվածների ընտանիքներին:

Այդ միջադեպի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի հրապարակումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնելու մասին, ինչպես նաև ռազմական ոլորտում համագործակցության սառեցման մասին:

Անկարան մտադիր է նաև դիմել Հաագայի դատարան, հայտնել է ԱԳ ղեկավարը TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Զուգահեռ նախապատրաստվում է Էրդողանի այցը Գազա, ուր նա մտադիր է այցելել սեպտեմբերի 13-ին կամ 14-ին Եգիպտոսից հետո, հայտնում է «Հաբեր թուրք» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---