Անապայում` «Կինոշոկ – 2011» ամենամյա փառատոնին կանցկացվի հայկական ֆիլմերի ցուցադրություն

Անապայում` «Կինոշոկ – 2011» ամենամյա փառատոնին կանցկացվի հայկական ֆիլմերի ցուցադրություն

PanARMENIAN.Net - Անապայում սեպտեմբերի 11-20-ը կայանալիք «Կինոշոկ – 2011» փառատոնի արտամրցութային ծրագրում նախատեսված է անցկացնել հայկական ֆիլմերի հատուկ ցուցադրության ծրագիր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամլո ծառայությունը:

Անապայում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկում ընդգրկված են Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Արման Երիցյանի «Վերջին լարախաղացը», Մարիամ Օհանյանի «Կնոջ երեք գույնը», Տիգրան Խզմալյանի «Դեպի Արարատ», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» լիամետրաժ մուլտֆիլմը, ինչպես նաեւ մուլտֆիլմերի առանձին ծրագիրը:

Հայկական կինոյի օրերը կմեկնարկեն սեպտեմբերի 13-ին:

Բացի այս, «Կինոշոկ – 2011»-ի հիմնական մրցութային ծրագրի համար ընտրված 14 ֆիլմերի թվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված, Արշալույս Հարությունյանի «Թափառում» ֆիլմը:

Հայաստանի անկախության 20-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանից Անապա կմեկնեն ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Մարատ Հայրապետյանը, Ազգային կինոկենտրոնի փոխտնօրեն Վարդան Աբովյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը եւ դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---