Վարշավայի գագաթաժողովը կդառնա «Արևելյան գործընկերության» զարգացման անկյունաքարը

Վարշավայի գագաթաժողովը կդառնա «Արևելյան գործընկերության» զարգացման անկյունաքարը

PanARMENIAN.Net - ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների գագաթաժողովը, որը տեղի կունենա Վարշավայում, կդառնա ԵՄ-ում բանակցությունների զարգացման գործընթացի անկյունաքարը, քանի որ հենց այդ գագաթաժողովում է նախատեսվում ամփոփել արդյունքները: Նման կարծիք է հայտնել ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Մեկնաբանելով Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը՝ դեպանը նշել է, որ բանակցային սեղանին են մնացել միայն բարդ հարցերը, ինչպիսիք են առևտրի ազատ գոտու և մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը: Ռաչինսկին հավելել է, որ շատ բան այս դեպքում կախված է ՀՀ իշխանություններից ու նրանց քաղաքական կամքից: «Արևելյան գործընկերությունը» ոչ դարման է, ոչ էլ ծրագիր: Ամեն ինչ կախված է երկրի ներգրավվածությունից»,-ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպանը:

Ռաչինսկին ասել է նաև, որ Լեհաստանը ԵՄ այն երկրներից է, որը բաց է «Արևելյան գործընկերության» երկրների հետ կապերի հաստատման համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---