Եվրո-2012 B խումբ. Ռուսաստանն ու Իռլանդիան ոչ ոքի խաղացին, իսկ Մակեդոնիան հաղթեց Անդորրային

Եվրո-2012 B խումբ. Ռուսաստանն ու Իռլանդիան ոչ ոքի խաղացին, իսկ Մակեդոնիան հաղթեց Անդորրային

PanARMENIAN.Net - Եվրո-2012 B խումբը շարունակում է մնալ այս ընտրական փուլի ամենախճճված ու հետաքրքիր խումբը: Չորս թիմ պահպանում է խմբից դուրս գալու շանսերը, ինչը հաստատեցին սեպտեմբերի 6-ի խաղերը:

Ռուսաստանն իր դաշտում, չնայած ակնհայտ առավելությանը, չկարողացվավ հաղթել Իռլանդիայի հավաքականին և բարդացրեց եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիրը: Թիմերի խաղն ավարտվեց զրոյական ոչ ոքիով: Ռուսաստանը 17 միավորով շարունակում է զբաղեցնել խմբի առաջատարի դիրքը, Իռլանդիան երկրորդ տեղում է 15 միավորով:

Հայաստանի հավաքականը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Սլովակիայի հավաքականի դարպասը և զբաղեցրեց 3-րդ տեղը: Վարդան Մինասյանի սաները բոլորից շատ գոլեր են խփել B խմբում՝ իրացրել են 17 գոլ, և 7 գնդակ բաց են թողել: 5-րդ տեղում Մակեդոնիան է, որը նոր մարզիչ Ջոն Տոշակի ղեկավարությամբ նվազագույն հաշվով հաղթեց Անդորրային: 59-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Իվանովսկին: Մակեդոնիան 7 միավոր վաստակեց, իսկ Անդորրան առանց միավորի եզրափակում է աղյուսակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---