Նինա Բաբայանցը Երևանի ԳԿՌԿ գրադարանին է նվիրել ռուսալեզու շուրջ 1500 գիրք

PanARMENIAN.Net - Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունում բացվել է Նինա Բաբայանցի գրադարանային ֆոնդը: Նինա Բաբայանցը ոռւսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է, որը ռուսալեզու շուրջ 1500 գիրք նվիրեց Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնին (ԳԿՌԿ): Ինչպես հայտնում է «Ռուսհամագործակցության» մամլո ծառայությունը, փոխանցված գրքերի շարքում են ռուս և արտասահմանցի դասականների երկերի ժողովածուներ, մանկական դասական գրականություն, աշխարհի ժողովրդների հեքիաթներ, բառարաններ, ռուսաց լեզվի մեթոդական ձեռնարկներ, հայ դասականների երկերը ռուսերեն թարգմանությամբ, խորհրդային շրջանի եզակի հրատարակություններ:

Գրթե 50-ամյա մանկարվարժական փորձ ունեցող 73-ամյա Նինա Բաբայանցը իր հավաքածուն ստեղծել է ողջ կյանքի ընթացքում: Ըստ նրա, երեխայի ուսուցման գործում գիրքը ոչնչով չի կարելի փոխարինել: Նա գտնում է, որ իր տնային գրադարանի փոխանցմամբ «Ռուսհամագործակցությանը» նա կնպաստի նրան, որ գրքերը կծառայեն այդ գաղափարին, Հայաստանում ռուսաց լեզվի երկրպագուներին: «Հուսով եմ, որ այդ գրքերը կգտնեն իրենց ընթերցողին»,-նշել է Նինա Բաբայանցը:

Իր հերթին «Ռուսհամագործակցության» ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսոկվը երախտագիտություն է հայտնել Նինա Բաբայանցին և հատուկ պատվոգիր հանձնել նրան՝ նշելով, որ իր նվիրատվության շնորհիվ նրա անունը կպահպանվի իր փոխանցած յուրաքանչյուր գրքում՝ «Երևանի ԳԿՌԿ գրադարան. Նինա Բաբայանցի գրքերի ֆոնդ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---