Նեթանյահուն ու Աբբասը կհանդիպեն Նյու Յորքում

PanARMENIAN.Net - ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն ակտիվորեն աշխատում է Իսրայելի ու Պաղեստինի միջև դիմակայության նվազեցման, ինչպես նաև Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավման ուղղությամբ: «ԱՄՆ հատուկ առաքելությունը բոլոր ջանքերն է գործադրում Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարգավորելու համար»,-հայտարարռլ է Վիկտորիա Նուլանդը: Ըստ նրա, ԱՄՆ-ն շահագրգռված է մերձավորարևելայն հակամարտության կարգավորման մեջ: «Հուսով եմ, դա տեղի կունենա Նեթանյահու-Աբբաս հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի վերջում Նյու Յորքում»:

Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Նուլանդը նշել է, որ լիովին սատարում է Պալմերի զեկույցին:

Բացի այդ, Նուլանդը հայտարարել է, որ Պետդեպարտամենտն ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ ուղերձն այն մասին, որ հարկավոր է ձեռնպահ մնալ Պաղեստինի ճանաչման հարցը ՄԱԿ-ի ԳՎ-ում դնելուց, հասնի ինքնավարության ղեկավարությանը:

2011թ. մայիսի 19-ին Օբաման կոչ արեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: «ԱՄՆ-ն վստահ է, որ արդյունքում պետք է կազմավորվի երկու պետություն և հստակեցվեն Պաղեստինի մշտական սահմաններն Իսրայելի, Եգիպտոսի ու Հորդանանի հետ»,-հայտարարել է Օբաման: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց պաղեստինյան պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---