Բաքվում Եվրատեսիլի անցկացման հետ կապված խնդիրներ են առաջացել![]() 7 սեպտեմբերի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլի անցկացման հետ կապված Բաքվում խնդիրներ են առաջացել, և Եվրոպական հեռարձակողների միությունը քննարկում է պահեստային տարբերակները։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։ Նա հույս հայտնեց, որ Բաքվում կկարողանան խնդիրը լուծել, և Եվրատեսիլի անցկացմանը ոչինչ չի խանգարի։ «Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը Եվրատեսիլին՝ մենք սպասում ենք հայկական 30-հոգանոց պատվիրակության համար անհրաժեշտ երաշխիքների ապահովմանը Եվրոպական հեռարձակողների միության կողմից»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ ադրբեջանական կիսաերաշխիքները բավարար չեն ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |