Ալեք Ենիգոմշյանը վստահ է. Մոտ է երրորդ Հայաստանի Հանրապետության վախճանը և չորրորդի ստեղծումը

Ալեք Ենիգոմշյանը վստահ է. Մոտ է երրորդ Հայաստանի Հանրապետության վախճանը և չորրորդի ստեղծումը

PanARMENIAN.Net - Բավարար չէ պետություն ու պետական ատրիբուտներ ունենալ անկախ լինելու համար, հարկավոր է ունենալ պետականություն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի ղեկավար Ալեք Ենիգոմշյանը: Ըստ նրա, Անկախության մոտեցող 20-ամյա հոբելյանը լավ առիթ է գնահատելու համար երկրի նվաճումները: «Թեև 20 տարի առաջ մենք ձեռք բերեցինք պետականության ատրիբուտներ, սակայն պետականություն չստացանք»,-ասել է նա:

Ըստ նրա, իրական պետականությունը կայանում է երկրում ազատության, ժողովրդավարության ու օրինականության հաստատման մեջ, «որպեսզի մարդն արժանապատիվ ապրի, ինչը Հայաստանում չկա»: Նա նշել է, որ Հայաստանը գտնվում է քաղաքական կախման մեջ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, իսկ տնտեսական առումով նույն Ռուսաստանից ու միջազգային կազմակերպություններից: Նա նշել է, որ այս տարիներին եղել են նաև զգալի նվաճումներ, հատկապես առաջին տարիներին: «Մենք դարձանք միջազգային իրավունքի սուբյեկտ, հաղթեցինք ղարաբաղյան պատերազմում, ստեղծեցինք հայոց բանակ»:

Ենիգոմշյանը հավանություն է տվել «Սարդարապատի» այն գաղափարին, որ մոտ է երրորդ Հայաստանի Հանրապետության վախճանը և չորրորդի ստեղծումը: Նա վստահություն է հայտնել, որ հայ ժողովուրդն, առաջին հերթին երիտասարդության ջանքերով, անցում կկատարի չորրորդ հանրապետությանը, կլուծվեն առկա խնդիրներն ու Հայաստանն իրական անկախություն կստանա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---