Վարչապետը հորդորել է հանրությանը չուռճացնել պետպարտքի կառավարման խնդիրը

Վարչապետը հորդորել է հանրությանը չուռճացնել պետպարտքի կառավարման խնդիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր անդրադարձել է պետական պարտքի խնդրին, քանի որ այն գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Նա հայտնել է, որ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպությունը նույնպես հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարկանիշը։ «Բավական օբյեկտիվ վերլուծություն է, և մեր վարկանիշը մնացել է նույնը` BB-, կանխատեսումը` կայուն։ Այստեղ նույնպես օբյեկտիվորեն վերլուծված են մեր հարաբերական առավելությունները և թույլ կողմերը»,-ասել է նա կառավարության նիստում։ «Այդ տեսակետից մեր ընդդիմախոսների և վերլուծաբանների ուշադրությունը պետք է հրավիրեմ այս զեկույցների վրա, որտեղ օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա բացահայտվում են մեր առջև ծառացած լրջագույն մարտահրավերները և խնդիրները, միևնույն ժամանակ օբյեկտիվորեն ներկայացվում մեր առավելությունները։ Մասնավորապես, «Fitch Ratings» միջազգային վարկանիշային կազմակերպության զեկույցից ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն խնդրի վրա, որ մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում` արտաքին պարտքի ցուցանիշը։ Զեկույցում նշված է, որ BB վարկանիշ ունեցող երկրների շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին բեռը գտնվում է կառավարելիության մակարդակում, և միջին ցուցանիշից բեռն ավելի ցածր է նմանատիպ երկրների համար, այսինքն` ես ցանկանում եմ ասել, որ իրականում պետք չէ ուռճացնել արտաքին պարտքի բեռի խնդիրը։ Այսօր այն գտնվում է 40 տոկոսի շրջանակում և ամբողջությամբ բաղկացած է երկարաժամկետ ու արտոնյալ վարկերից, որոնք մենք ստացել ենք միջազգային կազմակերպություններից»,-ասել է վարչապետը:

2011թ. հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմում է 1455,4 մլրդ դրամ, որից արտաքին պարտքը կազմում է 1269,8 մլրդ դրամ, ներքին պարտքը՝ 185,6 մլրդ դրամ:

9  08.09.11 - Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---