Գենադի Մարտիրոսյանն ավարտել է Դմիտրի Պիրոգի հետ մենամարտի նախապատրաստման առաջին փուլը

Գենադի Մարտիրոսյանն ավարտել է Դմիտրի Պիրոգի հետ մենամարտի նախապատրաստման առաջին փուլը

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում WBO չեմպիոնական գոտու հավակնորդ Գենադի Մարտիրոսյանը շարունակում է Սանկտ Պետերբուրգում նախապատրաստվել սեպտեմբերի 25-ին նշանակված մենամարտին գործող չեմպիոն Դմիտրի Պիրոգի հետ (Ռուսաստան): «Նախապատրաստման առաջին փուլն անցել է: Արդեն բավական մեծ աշխատանք է կատարվել: Այժմ երեքշաբթի և հինգշաբթի օրերին մենք ընդհանուր մարզում ենք անցկացնում, իսկ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին շարունակվում ենք սպարինգ-մենամարտերը շատ հայտնի բռնցքամարտիկի հետ, որը բնակվում է Պետերբուրգում»,- Մարտիրոսյանի մարզիչ Վլադիմիր Վիդովի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:

Բռնցքամարտիկների մենամարտը կկայանա Կրասնոդարի «Օլիմպ» սպորտի պալատում: Պիրոգ-Մարտիրոսյան մենամարտի մուտքի տոմսը կարժենա ընդամենը 500 ռուբլի, իսկ VIP գոտու տոմսերը` 30 հազար ռուբլի:

Մարտիրոսյանը WBO Europe գոտի ունի և վարկանիշի առաջին հորիզոնականն է զբաղեցնում այդ կազմակերպության միջին քաշային բռնցքամարտիկների շարքում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---