Գրիգորի Տրոֆիմչուկ. Հայաստանն ու Ադրբեջանը, մոռանալով Ղարաբաղի մասին, ստիպված կլինեն գործել նույն ճամբարում

Գրիգորի Տրոֆիմչուկ. Հայաստանն ու Ադրբեջանը, մոռանալով Ղարաբաղի մասին, ստիպված կլինեն գործել նույն ճամբարում

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրները շուտով վերջնական ընտրություն կանեն տարբեր քաղաքական ուղղությունների օգտին: Այդ մասին հայտարարել է հայտնի ռուս քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: «Հարավային Կովկասն առաջիկայում կպառակտվի. Վրաստանը կգնա դեպի Արևմուտք, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը, մոռանալով Ղարաբաղի շուրջ հակասությունների մասին, ստիպված կլինեն գործել նույն ճամբարում, եթե չեն ցանկանում անհետանալ աշխարհի քարտեզից, ինչպես դա տեղի է ունենում բոլոր համաշխարհային պատերազմներից հետո»,-ասել է Տրոֆիմչուկը:

Նա հավելել է, որ Բաքուն ու Երևանը ստիպված են լինելու սերտորեն համագործակցել Մոսկվայի հետ: «Նրանք այժմ արդեն պետք է Ռուսաստանի հետ միասին հավաքվեն եռակողմ ձևաչափով, բայց ոչ նրա համար, որ դրոշների ստվերում կրկին մտածեն Ղարաբաղի մասին, այլ կանխելու համար առավել վտանգավոր գործընթացները, որոնցով շրջապատված են արտաքինից:

Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի համար օտարների սցենարի կոշտ շրջանակներից դուրս գալու միակ միջոցը նախապես, քանի դեռ նրանց լրջորեն ու առանձին-առանձին չեն անդրադարձել, համատեղ գործողությունների մարտավարություն մշակելն է»: «Խնդիրն այն է, որ Ռուսաստանը պետք է հարևան երկրներին երաշխիքներ տա, ցույց տա նույն Ադրբեջանին ու Հայաստանին, որ արտաքին սպառնալիքի դեպքում կպաշտպանի նրանց անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Հենց սա է ամենաբարդը՝ քանի որ գլխավոր ռուսական հեռուստաալիքներում հաճախակի դարձած «թռչող«» ու «ցատկող» տանկերի հեռուստազորավարժությունները, ցավոք, նման վստահություն չեն ներշնչում՝ ՌԴ-ն պետք է իր ուժը ցույց տա քարոզչական այլ մեթոդներով»,-հավելել է Գրիգորի Տրոֆիմչուկը, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---