ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ համաձայնագիրը Ռումինիայի հետ առավել ակտուալ է դարձնում Ռուսաստանի պահանջները ՀՀՊ վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ համաձայնագիրը Ռումինիայի հետ առավել ակտուալ է դարձնում Ռուսաստանի պահանջները ՀՀՊ վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի համաձայնությունը Ռումինիայի հետ ՀՀՊ հարցում առավել է հիմնավորում է ՌԴ պահանջը՝ իրավական երաշխիքնել ներկայացնել, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեձ:

Հարկավոր է նաև Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում մշակել գործուն ու առարկայական որոշումներ ՀՀՊ գաղափարի ու կառուցվածքի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ «2015թ. Ռումինիայում տեղակայվելիք ՀՀՊ համալիրը ԱՄՆ կողմից կառուցվող ռազմավարական ենթակառուցվածքների հերթական օղակն է:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Տեոդոր Բակոնսկին սեպտեմբերի 13-ին միջկառավարական համաձայնագիր են կնքել Ռումինիաում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---