Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկում է լեգենդար «Դվինը»` Ունիսթոն Չերչիլի նախընտրած կոնյակը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանը նախատեսում է վերաթողարկել լեգենդար «Դվին» կոնյակը, լրագրողներին հայտնել է գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Նա նշել է, որ «Դվինը» գործարանի ամենահայտնի ապրանքանիշերից է, և հիմա այն վաճառվում է հին շշերով, սակայն հոկտեմբերից լինելու է նոր «Դվին», նոր փաթեթավորմամբ: «Դա արդեն լինելու է կոմերցիոն նախագիծ: Մենք ցանկանում ենք, որպեսզի «Դվինը» լինի և մնա»,- ասել է նա: Գրիգորյանի խոսքով, երբ «Դվինը» պատրաստ լինի, կվերադիրքավորվի մեր ապրանքանիշերի շարքում և պրեմիում դասի փոխարեն կդառնա ուլտրա-պրեմիում: 50 աստիճան թնդության «Դվին» կոնյակը ստեղծվել է Անաստաս Միկոյանի հրամանով խորհրդային բևեռախույզների համար և դարձել է Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի սիրած կոնյակը, որն առաջին անգամ փորձել է այն 1943-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |