Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Ստամբուլում ընթացող հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Ջուլֆալակյանը (74կգ) Հայաստանի հավաքականի համար բրոնզե մեդալ և 2012թ. լոնդոնյան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: 1/8 եզրափակչում կրած պարտությունից հետո Ջուլֆալակյանը հաղթանակ է տարել հունաստանյան ըմբիշ Պետրոս Մանուիլիդիսի և Սլովենիայից Յուրի Կուխարայի նկատմամբ:

Բրոնզե մեդալի համար Ջուլֆալակյանը պայքարում էր Ասխատ Դիլմուխամեդովի հետ Ղազախստանից: Որոշիչ մենամարտում 2:0, 1:0 հաշվով հայ ըմբիշը հաղթանակ տարավ և նվաճեց երրորդ տեղը:

Աշխարհի առաջնությունում Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերի ուղեգրեր են խաղարկվում: 1-5-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները Օլիմպիադային մասնակցելու իրավունք կստանան: Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանը ներկայացնող հունա-հռոմեական ոճի ըմբիշներից միակն է, որը մեդալ է նվաճել այս առաջնությունում:

Սեպտեմբերի 16-ից մեկնարկում են ազատ ոճի ըմբիշների ելույթները: Հայաստանի հավաքականից կմասնակցեն Միհրան Ջաբուրյանը (55կգ), Աշոտ Տերտերյանը (60կգ), Դավիթ Սաֆարյանը (66կգ), Մուսա Մուրտազալիևը (74կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ), Հարություն Ենոքյանը (96կգ) և Ռուսլան Բասիևը (120կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---