Ծանրորդ Աղասի Աղասյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Աղասի Աղասյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Բուխարեստում շարունակվում է Եվրոպայի մինչև 23 տարեկանների ծանրամարտի առաջնությունը: Մինչև 77 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Աղասի Աղասյանը:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրել է 148, իսկ հրում վարժությունում 180 կգ, երկամարտի արդյունքում նա զբաղեցրել է առաջին տեղը 328կգ արդյունքով:

2-րդ տեղում է մեկ այլ հայ ծանրորդ Ալեքսանդր Սարաֆյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը: Երկու վարժությունների արդյունքում նա բարձրացրել է 327 կգ: Բրոնզե մեդալը նվաճել է Ադրիան Ջիսոուին Ռումինիայից 326 կգ արդյունքով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---