YouTube-ը գործարկել է տեսանյութերի խմբագրման նոր ֆունկիցա

YouTube-ը գործարկել է տեսանյութերի խմբագրման նոր ֆունկիցա

PanARMENIAN.Net - YouTube-ի պաշտոնական բլոգը հայտարարել է նոր՝ «խմբագրում» ֆունկցիայի ավելացման մասին, որը թույլ է տալիս օգտագործողներին իրենց իսկ վերբեռնված տեսանյութերը խմբագրել՝ միևնույն ժամանակ պահպանելով տեսանյութի հասցեն՝ լինքը, մեկնաբանությունները և դիտումների քանակը։

Խմբագրման ֆունկցիան օգնում է կայուն դարձնել առանց եռոտանու նկարած կադրերը, պտտել կադրը, բարձրացնել հակադրությունը կամ փոխել կադրի գույները, ինչպես նաև ավելացնել էֆեկտներ։

Կա նաև հնարավորություն վերադառնալ տեսանյութի սկզբնական վիճակին կամ անգամ պահպանել նյութը որպես նոր տեսանյութ՝ նոր հասցեով։ Սակայն հանրաճանաչ տեսանյութերը, որոնք ունեն ավելի քան 1000 դիտում, պահպանվում են միայն որպես նոր տեսանյութ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---