Երկխոսության շրջանակներում իշխանությունները հստակ պատասխան չեն տվել արտահերթ ընտրությունների մասին պահանջին

Երկխոսության շրջանակներում իշխանությունները հստակ պատասխան չեն տվել արտահերթ ընտրությունների մասին պահանջին

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները դեռ վերջնական պատասխան չեն տվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պահանջին երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) նախագահ Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, իշխանությունների աշխատանքային խումբն այդպես էլ չի ընթերցել 130 էջանոց փաստաթղթի 30 էջը երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ պատճառների մասին: Նա նշել է, որ իր անձնական կարծիքով, ստեղծված իրավիճակում կա քաղաքական երկխոսության գործընթացի զարգացման երեք տարբերակ: Առաջին տարբերակն այն է, որ իշխանությունները հայտարարում են այն մասին, որ համաձայն են շարունակել արտահերթ ընտրությունների հարցի քննարկումը, երկրորդ, նրանք հայտարարում են արտահերթ ընտրություններ անցկացնել հրաժարվելու մասին, երրորդ, իշխանությունների լռությունը ՀԱԿ կողմից ընդունվելու է որպես հրաժարում արտահերթ ընտրություններից: Նա նշել է, որ ՀԱԿ-ում շատերը չեն ցանկանում իշխանություններից բացասական պատասխան լսել վճռական գործողությունների անցնելու համար, նշել է Մանուկյանը:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---