ReAnimania. Մեկնարկեց «Եկեք խոսենք» դասընթացը

ReAnimania. Մեկնարկեց «Եկեք խոսենք» դասընթացը

PanARMENIAN.Net - Այսօր ReAnimania Երևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց «Եկեք խոսենք» դասընթացը:

Որպես աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը ԵՀՀ-ն և ReAnimania Երևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը առաջին անգամ կհամախմբեն հայ և թուրք անիմատորների` միմյանց հետ ծանոթացնելու, փորձի փոխանակման և հետագա համագործակցության զարգացման նպատակով:

Սեպտեմբերի 14-19 կայանալիք թվով երրորդ «ՌեԱնիմանիա» Երևանյան միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հրավիրյալ թուրք անիմատորներն են` Թուրգութ Աչաչիկը, Ռիդվան Չեվիկը, Ջան Դենիզ Շահինը: Փառատոնի շրջանակներում վերոհիշյալ անիմատորների և հայ անիմատորների մասնկացությամբ կանցկացվի «Եկեք խոսենք» դասընթացը: Մասնակից հայ անիմատորներն են` Նաիրա Մուրադյանը, Լիլիթ Ծատուրյանը և Հասմիկ Հովհաննիսյանը: Դասընթացը կվարի հանրահայտ ամերիկացի անիմատոր Մաքս Հովարդը: Դասընթացը կնպաստի Հայաստանում և Թուրքիայում անիմացիայի ավանդույթների վերաբերյալ տեղեկատվության երկուստեք բարձրացմանը, ինչպես նաև կստեղծի Հայաստանի և Թուրքիայի անիմատորների համագործակցող խմբեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---