Աշխարհահռչակ դաշնակահար Էշլի Վոսը վարպետության դաս կտա հայ երիտասարդներին

Աշխարհահռչակ դաշնակահար Էշլի Վոսը վարպետության դաս կտա հայ երիտասարդներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բրիտանացի ճանաչված դաշնակահար Էշլի Վոսը վարպետության դաս կանցկացնի հայ երիտասարդ երաժիշտների համար:

Վարպետության դասը տեղի կունենա Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, և կլինի առաջին վարպետության դասը:

Gramophone ամսագիրը Էշլի Վոսին բնութագրել է որպես մի արվեստագետի, ով ամեն երաժշտական գործ վերածում է իսկական ոսկու: Վոսը եղել է BBC-ի Նոր սերնդի ծրագրի արտիստ: Նա բրիտանացի միակ դաշնակահարն է, որ հաղթել է Լոնդոնի միջազգային դաշնամուրային մրցույթում: 2000-ին դարձել է հեղինակավոր Leeds Piano Competition-ի եզրափակիչ փուլի մասնակից: Հայտնի փառատոների մասնակից է, որոնց թվում Malboro Music Festival-ը, ուր համագործակցել է Միցուկո Ուչիդայի, Ռիչարդ Գուդիի, Գվարների կվարտետի և Beux Arts Trio-ի անդամների հետ:

Մենահամերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Իսրայելում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կուբայում և Մեծ Բրիտանիայի կարևորագույն համերգասրահներում, BBC Proms հայտնի համերգաշարում` BBC Philharmonic, BBC Scottish Symphony (2008,2009,2010) և այլ նվագախմբերի հետ:

Համագործակցել է CBSO, London Mozart Players, Philharmonia, Bournemouth Symphony, BBC Symphony, BBC NOW, BBC Philharmonic, BBC Scottish Symphony, BBC Concert, Vienna Chamber Orchestra, Orchestre National de Lille և Hong Kong Philharmonic-ի հետ` Սայմըն Ռեթըլի և այլ անվանի դիրիժորների ղեկավարությամբ:

Հանդես է եկել ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում` ջութակահար Սարա Չանգի հետ, հայտնի համերգասրահներում, այդ թվում Ֆիլադելֆիայի Kimmel Center-ում և Նյու Յորքի Carnegie Hall-ում:

Վոսը Lincolnshire International Chamber Music Festival-ի գեղարվեստական ղեկավարն է: Դասավանդում է Լոնդոնի Royal College of Music-ում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---