ReAnimania. Գերմանացի լրագրող Յոհաննես Ուոլթերզը վարպետության դաս վարեց հայ մասնագետներին

ReAnimania. Գերմանացի լրագրող Յոհաննես Ուոլթերզը վարպետության դաս վարեց հայ մասնագետներին

PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 15-ին Ինտերնյուս հասարակական կազմակերպությունում կայացավ գերմանացի կինոքննադատ, լրագրող Յոհաննես Ուոլթերզի վարպետության դասը հայ լրագրողների, մեդիա ոլորտի աշխատողների, բուհերի ստեղծագործական բաժինների ուսանողների հետ: Վարպետության դասը կայացավ ReAnimania երևանյան 3-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում և կրում էր Անիմացիա և մեդիա- մեդիա և անիմացիա խորագիրը:

Ուոլթերզը խոսելով քննադատության մասին, ունկնդրողներին զգուշացրեց, որ նրանց միշտ խանգարելու են անիմացիայի մարքեթինգով զբաղվող ընկերությունները: Ինչ վերաբերում է ցենզուրային և կարծիքներին, նա խորհուրդ տվեց բացել բլոգ, որտեղ հնարավոր է անսահմանափակ կերպով քննադատել և կարծիք հայտնել, իսկ լրատվական դաշտում լինել զուսպ:

Այն հարցին, թե որքանով է Ուոլթերզը ծանոթ հայկական անիմացիային, նա շեշտեց, որ ծանոթ է միայն «Սասունցի Դավիթ» գործին և ասաց, որ ընդհանուր պատկերը վատ է արտահայտված, քանի որ լավ չէ արտահայտված սյուժեի ամբողջական պատկերը: Ըստ նրա, էպոսի բովանդակությանն անծանոթ մարդու համար այն պարզապես անհասկանալի է, որովհետև այն շատ կտրտված է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---