Հայաստանում 10 օրվա ընթացքում կկայանան միանգամից չորս ֆիլմերի պրեմիերաներ

Հայաստանում 10 օրվա ընթացքում կկայանան միանգամից չորս ֆիլմերի պրեմիերաներ

PanARMENIAN.Net - Հայաստանում 10 օրվա ընթացքում կկայանան միանգամից չորս ֆիլմերի պրեմիերաներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին «Մոսկվա» կինոթատրոնից, առաջինը սեպտեմբերի 17-ին կկայանա ռեժիսոր Օլիվյե Մեգատոնի «Կոլոմբիանա» ֆիլմի պրեմիերան, գլխավոր դերերում` Զոի Սալդանա և Մայքլ Վարդան:

Շուտով սպասվում է նաև ռեժիսոր Քերի Ֆուկունագիի «Ջեյն Էյր» ֆիլմի պրեմիերան` Շառլոտտա Բրոնտեի համանուն ստեղծագործության էկրանավորումը: Ֆիլմի պրեմիերան սպասվում էր սեպտեմբերի 16-ին, սակայն օրը հետաձգվեց:

Սեպտեմբերի 22-ին կկայանա ռեժիսոր Բոազ Յակինի «Պրոֆեսիոնալ» ֆիլմի պրեմիերան, գլխավոր դերում` Ջեյսոն Սթեթհեմ:

Իսկ սեպտեմբերի 30-ին հայ հանդիսատեսը կկարողանա վայելել «Ես չգիտեմ, թե նա ինչպես է դա անում» ամերիկյան կատակերգությունը` Սառա Ջեսիկա Պարկերի, Փիրս Բրոսնանի և Գրեգ Քինների մասնակցությամբ գլխավոր դերերում: Ֆիլմը նկարահանել է Դուգլաս ՄակԳրատը` Էլլիսոն Փիրսոնի համանուն գրքի հիման վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---