Երևանում քննարկում են գյուղատնտեսական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացման արդիական գործիքները

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է Fruitful Armenia յոթերորդ ագրոֆորումը: Կազմակերպիչների ուշադրության կենտրոնում գյուղատնտեսության մեջ օգտագործվող ժամանակակից գործիքներն են: Ֆորումի ժամանակ «Կադզինի ժամանակակից արտադրական գծեր ու փաթեթավորում» ընկերության ներկայացուցիչ Դորոն Կադզինը ներկայացրել է այդ ոլորտում իսրայելյան փորձը: Մասնավորապես, նա նշել է, որ գյուղատնտեսական արտադրանքի որակը բարձրացել է, ինչը միջազգային փորձի կիրառման արդյունքն է: Որակի բարձրացման համատեքստում մասնագետը կարևորել է ապրանքային տեսքի բազմազանության ապահովումը, մշակման մեթոդները, պարարտանյութերի, ժամանակակից տեխնիկայի օգտագործումը և այգիներում մաքրության պահպանումը: Պակաս նշանակություն չունի նաև ճիշտ կազմակերպված լոգիստիկան և մարքեթինգը:

Բացի դրանից, նրա խոսքով, մրցունակ արտադրանք ունենալու համար հայ ֆերմերները պետք է միավորվեն, ինչը թույլ կտա բարձրացնել իրենց հողատարածքների արտադրողականությունը: «Հայաստանը կարող է կոոպերատիվներ ստեղծել, առավել ևս, որ համաշխարհային միտումներն ուղղված են հենց ֆերմերների միավորմանը` լավագույն արդյունքները ստանալու համար»,- ընդգծել է նա:

Խոսելով համաշխարհային ագրոարդյունաբերության մյուս միտումների մասին` մասնագետը հաղորդել է, որ գնալով ավելի շատ ֆերմերներ են անցնում էկոլոգիապես մաքուր արտադրանքի արտադրությանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---