Հայաստանի և ՏՍԽՆԽՄԱ նախաձեռնությամբ կստեղծվի հետխորհրդային երկրների Հանրային խորհուրդների ասոցիացիա

Հայաստանի և ՏՍԽՆԽՄԱ նախաձեռնությամբ կստեղծվի հետխորհրդային երկրների Հանրային խորհուրդների ասոցիացիա

PanARMENIAN.Net - Տնտեսական ու սոցիալական խորհուրդների ու նմանատիպ ինստիտուտների միջազգային ասոցիացիայում (ՏՍԽՆԽՄԱ) Հայաստանի նախաձեռնությամբ կստեղծվի հետխորհրդային երկրների ասոցիացիա: Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի Տնտեսական ու սոցիալական խորհրդի միջև երկկողմ համաձայնագրի ստորագրման ժամանակ: Նա նշել է, որ առաջարկությունն արվել է Ռուսաստանին ու Ուկրաինային հուլիսին, Հռոմում կայացած ՏՍԽՆԽՄԱ նիստի ժամանակ: Ռուսաստանն անմիջապես համաձայնվեց, իսկ երկու օր առաջ ստացվեց նաև Ուկրաինայի համաձայնությունը: «Արդեն կա երեք անդամ և մենք կարող ենք գրանցվել այդ միջազգային կազմակերպությունում արդեն որպես ասոցիացիա»,-ասել է Մանուկյանը:

Նա նշել է, որ այդ երկրների Հանրային խորհուրդների կազմում ընդգրկված են նախկին ու ներկա ազդեցիկ դեմքեր, որոնք կարող են ազդել ընդունվող որոշումների վրա: «Մենք ցանկանում ենք օգտագործել այդ ազդեցությունը, հարաբերություններ հաստատել մեր երկրների միջև»,-ասել է Մանուկյանը, հավելելով, որ հետխորհրդային պետությունները նույնանման շատ խնդիրներ ունեն:

6  19.09.11 - ՀՀ կառավարության ընդունելությունների տանը համագործակցության երկկողմ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ Հանրային խորհրդի և Չինաստանի տնտեսական, սոցիալական խորհրդի միջև
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---