Ադրբեջանի «բռնազավթված տարածքների» մասին հարցն ավտոմատ կերպով է ընդգրկվել ՄԱԿ ԳՎ նստաշրջանում

Ադրբեջանի «բռնազավթված տարածքների» մասին հարցն ավտոմատ կերպով է ընդգրկվել ՄԱԿ ԳՎ նստաշրջանում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «բռնազավթված տարածքներում» տիրող իրավիճակի մասին հարցն ավտոմատ կերպով ընդգրկվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 66-րդ նստաշրջանի օրակարգում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից: Աղբյուրի խոսքով, եթե ինչ-որ հարց չի քննարկվում նախորդ նիստի ընթացքում, ապա այն ինքնաբերաբար անցնում է հաջորդ նիստի օրակարգ: «Դրանում յուրահատուկ ոչ մի բան չկա»,- ասել է նա և հավելել, որ խուճապի մատնվելու պատճառներ չկան:

«Ադրբեջանի «բռնազավթված տարածքներում» իրավիճակի մասին» հարցը քնարկվելու է վեհաժողովի լիագումար նիսում «Աջակցություն գլոբալ խաղաղությանը և անվտանգությանը» թեմայով քննարկման ընթացքում:

Պետք է նշել, որ Ադրբեջանը մշտապես փորձում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը տեղափոխել ՄԱԿ հարթություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---