Ռիչարդ Կիրակոսյան. Հարկեր չվճարող օլիգարխները վտանգավոր են Հայաստանի համար

Ռիչարդ Կիրակոսյան. Հարկեր չվճարող օլիգարխները վտանգավոր են Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայստանի անկախության տարիների գլխավոր բացթողումներն են արտագաղթը և այն, որ մինչ օրս երկրում չի ավարտված աղետի գոտու վերականգնումը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, չնայած նվաճումներին, որոնց թվին են դասվում Արցախի ազատագրումն ու հաղթանակը ղարաբաղյան պատերազմում, երկիրը չպետք է անցյալի հաջողություններով ապրի, այլ պետք է կենտրոնանա կառավարության գործունեության ու բանակի վրա: Որպես բացթողումներ Կիրակոսյանը նշեց քաղաքական բարեփոխումների դանդաղումը, կոռուպցիան: Ըստ նրա, քաղաքական, ժողովրդավարական փոփոխությունները Հայաստանում հարկավոր է համեմատել ոչ թե Ադրբեջանի ներքին խնդիրների, այլ Հայաստանի վիճակի հետ: Անդրադառնալով կոռուպցիայի խնդրին՝ Կիրակոսյանն ասաց, որ կառավարությունը կախման մեջ է օլիգարխներից և նրանց մուծած հարկերից: «Հարկեր չվճարող օլիգարխներն ինքնին վտանգավոր են Հայաստանի համար»,-ասել է նա: Փորձագետի համար թերություն է նաև այն, որ երկրի սահմանները վերահսկում են ոչ թե ՀՀ ԶՈւ, այլ մեկ այլ երկրի զինված ուժերը:

Հայաստանի համար իսկական մարտահրավեր է ոչ թե ժողովրդավարության ձևավորումն, այլ տնտեսությունն ու հնարավորությունների պակասը»,-ասել է նա՝ հավելելով, որ մարդիկ ստիպված լքում են երկիրը, քանի որ այլընտրանք չունեն կամ հնարավորություններ: «Անկախությունը պահպանելու համար Հայաստանը ավելի շատ թվով պետական գործիչների պահանջ ունի»,-ասել է նա: Ըստ նրա, 2012թ. խորհրդարանական ընտրությունները լուրջ փորձություն կլինեն երկրի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---