Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախվա՞ծ է Պաղեստինի անկախության մասին ՄԱԿ-ի ԳՎ որոշումից

PanARMENIAN.Net - Իսրայելի հայ համայնքը երկակի վիճակում է հայտնվել և սպասում է Պաղեստինի անկախության հարցի լուծմանը, որը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում սեպտեմբերի 23-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Իսրայելի Հայ Դատի հանձնախմբի անդամ Ժորժետա Ավագյանը: Ըստ նրա, Իսրայելը սպասում է թե ինչպես կլուծվի Պաղեստինի հարցը. «Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ նա ինձ ասաց, որ մենք պետք է սպասենք այդ հարցի լուծմանը»,-ասել է նա: Սակայն, ինչպես նշել է Ավագյանը, Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ «ԱԳ ներկայիս նախարար Լիբերմանից իրական քայլեր դժվար է ակնկալել»: Ավագյանը տեղեկացրել է նաև, որ հայ համայնքը կապեր է պաշտպանում նաև պաղեստինցիների հետո, որոնք պնդում են, թե ընդհանուր առմամբ սատարում են հայերին, սակայն, Թուրքիան նրանց դաշնակիցն է և հազիվ թե Պաղեստինը դեմ գնա նրան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---