Երևանում կանցկացվեն «Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ 2011» մրցումների հայաստանյան որակավորումները

Երևանում կանցկացվեն «Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ 2011» մրցումների հայաստանյան որակավորումները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին մեկնարկում են «Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ 2011» մրցումների հայաստանյան որակավորումները։ Մրցումների նախաձեռնողն է «ԱրմենՏել» ընկերությունը EDGE gaming ընկերության համագործակցությամբ։EDGE gaming ընկերությունը, որը զբաղվում է խաղերի ասպարեզում մրցումների կազմակերպմամբ և իրականացմամբ, գնել է «Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ 2011»-ի մասնակցության իրավունքը։

EDGE gaming ընկերության հանրային կապերի պատասխանատու Անահիտ Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցումների արդյունքում 2 լավագույն մասնակից կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհի գավաթին։

Հայաստանյան որակավորումների առաջին փուլը կանցկացվի սեպտեմբերի 24-25-ը «Նեքսուս» խաղային ակումբում, որի ընթացքում մասնակիցները կմրցեն FIFA 11, PES 2011 և Call Of Duty: MW2 մարզաձևերում։ Իսկ հոկտեմբերի 1-2ը,Կոնգրես հյուրանոցում կայացող 2-րդ փուլի ժամանակ, մասնակիցները կմրցեն Counter-Strike 1.6 մարզաձևում։

Մրցումներին մասնակցելու համար պարտադիր է գրանցվել EDGE gaming ընկերության կայքում և վճարել 5000 դրամ մասնակցության վճար։

Անահիտ Գրիգորյանի խոսքով՝ ակնկալվում է 120-150 մասնակից։ Ըստ նրա՝ մրցումների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ «Աշխարհի գավաթը միջազգային հեղինակավոր, եթե ոչ ամենահեղինակավոր մրցումն է։ Այն շատ սիրված և սպասված է խաղացողների կողմից։ Աշխարհի գավաթի մարզաձևերը 10-ն էին, որոնցից գավաթի ժամանակ մրցելու համար մենք ընտրել ենք FIFA-ն։ Այն Հայաստանում ամենասիրված խաղերից մեկն է»,- նշեց նա։

Աշխարհի գավաթին ներկայացվող մարզաձևերի մի մասը սպորտային սիմուլյատորներ են, մյուս մասը FPS (First Person Shooter) ժանրի։ Հայաստանյան որակավորման փուլերից առաջինի ժամանակ մրցակիցները կմրցեն PlayStation-ներով, իսկ 2-րդ փուլում սովորական համակարգիչներով։

Հայաստանյան որակավորումների մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 3 միլիոն դրամ։

«Էլեկտրոնային սպորտի աշխարհի գավաթ»-ն առաջին անգամ անց է կացվել Ֆրանսիայում։ Իսկ 2003թ-ից մրցումներն անցկացվում են մեծ մասշտաբով։ Այս տարի մրցումներին մասնակցում է 50 երկիր։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---