Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանի դիրքերը ՄԱԿ-ում շատ թույլ են

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանի դիրքերը ՄԱԿ-ում շատ թույլ են

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ն այն միջազգային կառույցն է, որտեղ Հայաստանի դիրքերը շատ թույլ են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով այն լուրը, որ ՄԱԿ-ի ԳՎ 66-րդ նստաշրջանի օրակարգում կրկին ընդգրկվել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի մասին» կետը, որը հանվել էր նախորդ նիստի օրակարգից:

«Մի մոռացեք, որ հենց ՄԱԿ-ում ընդունվեցին Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը, որտեղ կար «օկուպացիա» սահմանումը»,-ասել է հայ փորձագետը՝ հավելելով, որ երկիրը դասեր չքաղեց նրանից, որ նախկինում նման բանաձևեր են ընդունվել: Ըստ նրա, նկատի ունենալով, որ Թուրքիան ԱԽ անդամ է, Հայաստանը պետք է առավել ակտիվ լինի ՄԱԿ-ում: Նշելով, որ Հայաստանի դիրքերը բարելավվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, փորձագետը նշել է, որ երկիրն ունի բազմաթիվ բացթողումներ այլ հարցերում: «ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ում ամենաիներտն է՝ նա ոչ խոսում է, ոչ գործում»,-ասել է նա:

Նշենք, որ PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից, որ «Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի մասին» հարցը ավտոմատ կերպով է ընդգրկվել օրակարգում: Ըստ աղբյուրի, եթե ինչ-որ հարց չի քննարկվում նախորդ նիստում, այն ինքնաբերաբար ընդգրկվում է հաջորդ նիստի օրակարգում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---