Ուզբեկստանի հայ համայնքը «կորցնում է» հայոց լեզուն20 սեպտեմբերի 2011 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանում մոտ 75 000 հայ է բնակվում, որոնցից մոտ 30 000 բնակվում են Տաշքենդում: Հայ համայնքը բավական ակտիվ մշակութային և հասարակական գործունեություն է վարում երկրում: Սակայն դրա հետ մեկտեղ համայնքում մի շարք խնդիրներ կան, որոնցից ամենասուրը հայոց լեզվի պահպանման հարցն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Ուզբեկստանում հայ համայնքի ղեկավար Սերգեյ Անդրիասովը: «Չնայած հայոց լեզվի դասագրքերով ապահովված լինելուն, լեզվի պահպանման խնդիրը շատ սուր է դրված համայնքի օրակարգում»,- ասել է նա: Ընդ որում, Անդրիասովն ընդգծել է, որ երեխաներին հայոց լեզու ուսուցանելու համար հիմնական արգելքը այն փաստն է, որ ընտանիքների մեծամասնության ներսում լեզուն չի կիրառվում: «Դասագրքերի որոշակի պակասն ու լեզուն կենցաղում չօգտագործելը դրա պահպանման հնարավորությունը բավական բարդ խնդիր է դարձնում: Փաստացիորեն երեխաները լեզուն գործածում են միայն դպրոցական դասերի ժամանակ»,- նկատել է հայ համայնքի ղեկավարը: Ներկայացնելով իրադրությունը համայնքում` Անդրիասովն առանձնացրել է նաև հայերի ձեռքբերումները` մասնավորապես նկատի ունենալով երկրում հայտնի «Ուրարտու» պարային համույթը, որը բազմիցս արժանացել է պետական մրցանակների: Համայնքին առընթեր գործում է նաև «Արվեստ» մշակութային կենտրոնը և կիրակնօրյա դպրոց: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |