Հանրապետական պատգամավորը ոչ մի վատ բան չի տեսնում Երևանի զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցության մեջ

Հանրապետական պատգամավորը ոչ մի վատ բան չի տեսնում Երևանի զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցության մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանը ոչ մի վատ բան չի տեսնում Երևանի զորահանդեսին ռուս զինծառայողների մասնակցության մեջ: «Ի վերջո նրանք ապահովում են մեր անվտանգությունը»,-ասել է Ռազմիկ Զոհրաբյանը՝ մեկնաբանելով մամուլի վերջին հրապարակումները ու ակտիվ բանավեճերը սոցիալական ցանցերում:

Ըստ նրա, նա զարմացած է, որ մարդիկ նվաստացուցիչ չեն համարում, որ հայկական սահմանը պահպանում են ռուս զինվորականները, սակայն նվաստացուցիչ են համարում նրանց մասնակցությունը զորահանդեսին:

Վերջին օրերին մի շարք հայկական ԶԼՄ-ներում ու բլոգերում քննարկվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողների մասնակցության հարցը Երևանում կայանալիք զորահանդեսին: Շատերը դեմ են նրանց մասնակցությանը, ոմանք նույնիսկ նվաստացուցիչ են համարում այն, որ Հայաստանի անկախության օրը Հանրապետության Հրապարակով քայլերթով կանցնեն նաև ռուսական զորամասի զինծառայողները:

Սեպտեմբերի 21-ին Երևանում կկայանա ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը, որի ժամանակ ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, կներկայացվեն նաև հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու սարքերը: Բացի այդ, շքերթին կներկայացվեն «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգերը, С-300 զենիթահրթիռային համալիրները: Իսկ ծանր թրթուռավոր տեխնիկան հրապարակ կհասցվի բարձր արագության անվավոր կցասարքերով: Առանձին շարասյուներով կանցնեն ռուսական բանակի և Արցախի ՊԲ զինծառայողները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---