Արայիկ Բաղդադյան. Ցանկանում եմ, որպեսզի մեր երկրին հաջողվի դարեր շարունակ պահպանել անկախությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդադյանը շնորհավորել է բոլոր հայերին Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ` նշելով, որ բոլոր հայերի երազանքն իրենց երկիրն ազատ տեսնելն էր:

«Հատկապես մարզիկների համար շատ մեծ նշանակություն ունի, երբ նրանք հենց սեփական հայրենիքն են ներկայացնում: Երկար ժամանակ հայ մարզիկները ելույթ էին ունենում ԽՍՀՄ հավաքականի կազմում և զուրկ էին այդ հաճույքից»,- ասել է Բաղդադյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Բաղդադյանի խոսքով, 20 տարվա ընթացքում հայ մարզիկներին հաջողվել է Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր և չեմպիոն դառնալ, իսկ ներկայումս կան մի շարք երիտասարդ մարզիկներ, որոնք մոտ ժամանակներս դեռ կուրախացնեն բոլորին. «Մեր ողջ ժողովրդին ցանկանում եմ հաջողություններ և առողջություն, իսկ մեր երկրին` որպեսզի հաջողվի դարեր շարունակ պահպանել անկախությունը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---