Սամվել Մարտիրոսյան. ՏՏ-ն թույլ է տալիս Հայաստանին լինել ամբողջ աշխարհի մի մասը

Սամվել Մարտիրոսյան. ՏՏ-ն թույլ է տալիս Հայաստանին լինել ամբողջ աշխարհի մի մասը

PanARMENIAN.Net - Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 1991-ից մինչ օրս գրանցել է մեծ աճ։ Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով Հայաստանը ՏՏ ոլորտում աննախադեպ աճ է գրանցել:

«Մենք եղել ենք աշխարհից հետ ընկած։ 1991-ին Հայաստանն անգամ էլեկտրականություն չուներ, իսկ այսօր մենք արդեն հեռահաղորդակցությունների ոլորտում ամենադինամիկ աճող երկիրն ենք ճանաչվել։ Այս փաստին նպաստել է, իհարկե, բջջային և ինտերնետ կապի արագ տեմպերով աճը»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ ամենանշանավոր իրադարձություններից է ինտերնետի՝ որպես նոր քաղաքացիական հասարկության ձևավորումը։ «Ինտերնետը ստեղծել է նոր տեղեկատվական դաշտ։ Նրա զարգացումը բերել է հասարակության ակտիվությանը այն ոլորտներում, որոնք նախկինում նեղ խմբերի ձեռքում էին։ Այսօր հասարկությունը և՛ ԶԼՄ է, և՛ քաղաքացիական հասարկություն է։ Հասարակական կազմակերպություններն ավելի մոտ են դարձել ժողովրդին»,-նշեց նա։

Խոսելով տեղեկատվական անվտանգության մասին՝ Սամվել Մարտիորոսյանն ընդգծեց, որ սկիզբը քարոզչական կոշտ պատերազմն էր, որը անկանոն էր և շատ անհասկանալի ձևով էր ընթանում։ «Այսօր մեր հարևան երկրների հետ քարոզչական հակամարտությունը դարձել է առօրյա կյանքի մի մասը։ Եվ ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են առօրյա կյանքի մաս և էլիտար բնույթ չեն կրում։ ՏՏ-ն թույլ է տալիս Հայաստանին լինել ամբողջ աշխարհի մի մասը»,-ավելացրեց Սամվել Մարտիրոսյանը։

Սամվել Մարտիրոսյանը Հայաստանի ՏՏ ոլորտի մոտակա ապագայում տեսնում է էլեկտրոնային կոմերցիայի սկիզբը, սակայն որն էլ կունենա իր ինչպես դրական, այնպես էլ բացասական դերը։

«Ինտերնետը դառնալու է ոչ թե քաղաքական քարոզչություն անելու կամ զրույցների գործիք, այլև ֆինանասական ոլորտ։ Այն հիմա էլ այդպիսին է, սակայն զանգվածային բնույթ չի կրում դեռ։ Հայաստանում կա բնակչության մի մեծ զանգված, որն ինտերնետային կրթվածություն չունի և սկսելով օնլայն առևտուր, այդ զանգվածը գումարներ է ծախսելու և կորցնելու»,-ավելացրեց Սամվել Մարտիրոսյանն ի նկատի ունենալով, որ եթե օգտագործողի համակարգչի վրա վնասակար տրոյան վիրուս կա, իսկ մարդը օնլայն առևտուր է անում, ապա կարող է կորցնել իր ողջ գումարները համակարգչի անվտանգության մասին չիմանալու պատճառով։

Ըստ նրա՝ Հայաստանում մեծ քանակի ոչ լիցենզիոն ծրագրեր են օգտագործում, ինչը վնասկար է. «Մեզ մոտ ինտերնետը ոչ բնականոն է զարգացել, երկար ժամանակ չի եղել և միանգամից է տարածվել՝ առանց մարդկանց համապատասխան կրթության»։

Սամվել Մարտիրոսյանի մաղթանքը ՀՀ-ին 20 ամյակի առթիվ հետևյալն էր ՝ «լավ լինենք»։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---