Foursquare-ում գրանցվել է 1 միլիարդ check-in

Foursquare-ում գրանցվել է 1 միլիարդ check-in

PanARMENIAN.Net - Բացի դրանից բլոգը հայտնում է բջջային ծրագրի նոր թարմացումների մասին։ Ըստ բլոգի՝ այժմ օգտագործողներին «Ցուցակները» հասանելի են նաև բջջային ծրագրում։ Օգտագործողները ցանկացած տեղ գտնվելիս կարող են ավելացնել իրենց «Անելիքների ցուցակները»։ Կարող են անգամ տեսնել ամենահանրաճանաչ վայրերը և պահպանել դրանք որևէ ցուցակում կամ ստեղծել նոր ցուցակ՝ հետագայում այցելելու համար։

Այս նոր թարմացումն առայժմ հասանելի է միայն iPhone ծրագրի համար, հաջորդ շաբաթվա ընթացքում հասանելի կլինի նաև Android հեռախոսների համար, իսկ մյուս օպերացիոն համակարգերի համար հասանելի կլինի շուտով։

Foursquare.com-ը հիմնադրվել է 2009-ին։ Այն գեոլոկացիոն սոցիալական ցանց է սմարթֆոններ օգտագործողների համար՝ GPS-ով հայտնաբերում է օգտագործողի գտնվելու վայրը և օգտագործողը ամրագրում է իր ժամանումը տվյալ վայր՝ ստանալով տարբեր անվանակարգերով բեյջեր և ամրագրած վայրի՝ տեղանքապետի պաշտոն

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---