Երևանցիները հրճվանքի մեջ են ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից21 սեպտեմբերի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Հայ հասարակությունը հրճվանքի մեջ է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 20-ամյակին նվիրված զորահանդեսից: «Շքերթը բավական տպավորիչ էր և արդարացրեց իմ բոլոր սպասումները»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է միջոցառմանը ներկաներից մեկը: Նրա խոսքով, զորահանդեսը ցույց տվեց հայկական բանակի մարտունակությունն ու հզորությունը: Միջոցառման մեկ այլ մասնակից իր հերթին նշել է, որ չէր սպասում, թե շքերթն այդքան իդեալական կազմակերպված կլինի: Նրա խոսքով, զորահանդեսն աննախադեպ էր: «Ես շատ ռազմական շքերթներ եմ տեսել տարբեր երկրներում, սակայն նման բան երբեք չէի տեսել»,- նշել է գործակալության թղթակցի զրուցակիցը: Նրա կարծիքով, զորահանդեսի ընթացքում որոշ չափով ցուցադրվել է նաև հայկական բանակի հզորությունը: Գործակալության մեկ այլ զրուցակից ասել է, որ տարեցտարի հայկական բանակն ավելի հզոր է դառնում, և այսօրվա շքերթը դրա վկայությունն է: Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես, որի ժամանակ ցուցադրվեցին «Կռունկ» հայկական արտադրության անօդաչու սարքերը: Բացի այդ, զորահանդեսին մասնակցում էին «Սմերչ» համազարկային ռեակտիվ համակարգեր, C-300 զենիթահրթիռային համակարգեր, ինչպես նաև առանձին շարասյուներով ռուսական բանակի ու Արցախի ՊԲ զինծառայողներ: Զորահանդեսին մասնակցում էին նաև բանակում ծառայող հայ եկեղեցու սպասավորները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |