ԵՄ-ն մինչև տարեվերջ 22 մլն եվրո կծախսի Արևելյան գործընկերության շրջանակներում նախագծերի իրագործման վրա

ԵՄ-ն մինչև տարեվերջ 22 մլն եվրո կծախսի Արևելյան գործընկերության շրջանակներում նախագծերի իրագործման վրա

PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել կլոր սեղան «Եվրաինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության դերը» թեմայով: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազգային պլատֆորմի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում Եվրահանձնաժողովի անդամ Անդրեա Ֆոնտանան ներկայացրել է ԵՄ գործողությունների պլանը Արևելյան գործընկերության երկրներում: «ԵՄ-ն նախատեսում է մինչև տարեվերջ 22 մլն եվրո ծախսել Արևելյան գործընկերության շրջանակներում նախագծերի իրագործման վրա»,- ասել է նա և հավելել, որ ծրագրերն իրագործվելու են երեք ուղիներով:

Առաջին հերթին, դա քաղաքացիական հասարակության պոտենցիալի ամրապնդումն է ներքին բարեփոխումների միջոցով, երկրորդ, ԵՄ-ն ծրագրեր է իրականացնելու տեղի հասարակական կազմակերպությունների հետ, երրորդ, Գործընկերության երկրների քաղաքացիական հարաբերությունների ակտիվացումն է:

«Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների և ԵՄ երկրների կառավարությունների գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում: Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվելու է ոչ պաշտոնական ընթրիք, երկու լիագումար նիստ, ինչպես նաև ստորագրվելու է հռչակագիր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---