Facebook-ի օգտագործողների կեսը ցանց է այցելում բջջայինից

Facebook-ի օգտագործողների կեսը ցանց է այցելում բջջայինից

PanARMENIAN.Net - Facebook-ն իր նախագծողների կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում ամեն օր ցանց է այցելել առնվազն կես միլիարդ օգտագործող։ Այս մասին հաղորդում է Inside Facebook-ը։

Facebook-ի վերջին վիճակագրությունը ցույց էր տալիս, որ ցանցն ունի 750 միլիոն ամսական ակտիվ օգտագործող։ Նախագծողների կոնֆերանսի բացման ժամանակ դերասան Էնդի Սամբերգը, ով ձևացնում էր, թե իբր հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, ներկայացրեց փոքր դիագրամ, որը ցույց էր տալիս, որ Facebook-ն ունի 800 միլիոն օգտագործող։

Կոնֆերանսի ժամանակ Facebook-ը նաև հայտնեց, որ այժմ իր 800 միլիոն օգտագործողներից 350 միլիոնը ցանց են այցելում ամեն օր բջջայիններից։ Facebook-ը բազմիցս նշել է, որ բջջայինը մեծ թիրախ է ընկերության համար և որ բջջայինը տեխնոլոգիաների արդյունաբերության ապագան է։

2011-ի մարտ ամսից սոցիալական ցանցը կատարեց բջջային տարբերակի կարևոր արդիականացում և նշեց, որ բջջային ծրագրերով օգտագործողների թիվը հասել է 250 միլիոնի։ Սա նշանակում է, որ բջջային օգտագործողների թիվը վեց ամսվա ընթացքում ավելացել է 100 միլիոնով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---